Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Արթուրը` ոսկե, Վաչիկը` բրոնզե մեդալով

Արթուրը` ոսկե, Վաչիկը` բրոնզե մեդալով
23.03.2013 | 19:51

Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում փայլուն հաղթանակ տարավ Հայաստանի ազգայի հավաքականի անդամ, 96 կիլոգրամ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` երկրորդ տարին անընդմեջ հռչակվելով հին աշխարհամասի հաղթող: Եզրափակչում նրա մրցակիցը բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւն էր, ով երկու մրցափուլերում էլ նույն 3:0 հաշվով պարտվեց Արթուրին: Հայաստանի հունահռոմեականներն առաջնությունից կվերադառնան եւս մեկ մեդալով: Բրոնզ է շահել հավաքականի նորեկ, 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպայի հաղթող էր դարձել ազատ ոճային Դավիթ Դաֆարյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ